ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Փոքր սուվերենություն ունեցող պրոբլեմային երկրներում իշխանափոխությունն այլ օրենքներով է ընթանում

Փոքր սուվերենություն ունեցող պրոբլեմային երկրներում իշխանափոխությունն այլ օրենքներով է ընթանում
17.12.2025 | 17:46

Առաջին հայացքից անլուծելի պրոբլեմներ ունեցող երկրներում դժվարությունների հաղթահարման հիմնական ճանապարհը էլիտան ու հասարակական տրամադրությունները փոխելն է։

Այն հանգամանքը, որ պրոբլեմային երկրներում, հաճախ դժվարությունների ստեղծման աղբյուրը հենց տվյալ պահին դոմինանտ դիրք ունեցող իշխանական էլիտան է, անհնարին է դարձնում պրոբլեմների հաղթահարումը, և, այդ պատճառով էլ, հարցերի լուծումը հնարավոր է միայն նոր մոտեցումներ ունեցող փոխված էլիտայի միջոցով։

Բայց դա հնարավոր է միայն այն երկրներում, որոնք ունեն իրական սուվերենություն, իսկ կախյալ երկրներում դա համարյա թե բացառվաւմ է, քանի որ փոքր սուվերենիտետ ունեցող պրոբլեմային երկրներում իշխանափոխությունն այլ օրենքներով է ընթանում։

Դրանցում երկրի կյանքի հետ կապված հիմնական որոշումները ոչ թե ներսի ուժերի կողմից են կատարվում, այլ դրսի դոմինանտ ուժերի կողմից, ելնելով իրենց շահից։

Սուվերեն երկրում նման պրոցեսի օրինակ էր ԱՄՆ-ում իշխանափոխությունը, որտեղ Թրամփի գալուց հետո, ելնելով երկրի շահից, 180 աստիճանով փոխվեց արտաքին քաղաքականությունը, դրանով իսկ, առաջին հերթին, խուսափելով դեպի հնարավոր գլոբալ բախում տանող հետագա էսկալացիայից։

Եվ, բացի դրանից, այդ փոփոխությունը ընդունեց նաև, որ աշխարհի ուժային բազմաբևեռության պայմաններում խաղաղ գոյակցության միակ պայմանը դոմինանտ ուժերի մեջ հավասարակշռությունն ու բալանսն են, որոնք էլ տարբեր պայմաններում կարող են լցվել տարբեր բովանդակություններով։

Աշխարհի ճակատագրի համար նշված իշխանափոխության հետ կապված մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ուժային աշխարհում ուրիշի իրական ուժի հետ հաշվի չնստելը կարող է ծնել մասշտաբային գոյաբանական ռիսկեր պասիոնարությունը վատնած էլիտաների համար, այն, ինչ որ կատարվում է հիմա ԵՄ-ի ու նրա առաջատար երկրների էլիտաների հետ։

Բանն այն է, որ ժամանակին, ԵՄ-ի արտաքին կառավարումը հեշտացնելու համար, իշխանության բերված էլիտաներն ու ղեկավարները պիտանի էին միայն աշխարհում ուժերի հին դասավորության պայմաններում և բոլորովին պիտանի չեն գլոբալ ուժերի նոր դասավորության պայմաններում։

Իսկ այդ ոչ պիտանիության ամենազորեղ չափանիշը սեփական արմատական բնույթի շահերին չծառայող նրանց քայլերն են։

Գոյաբանական տեսանկյունից երկարատև անվտանգ ու բարեկեցիկ կյանքի հիմնական հետևանքներից են անհոգությունը և ճակատագրի լուրջ հարվածներին պատրաստ չլինելը, որն էլ, գոյության պայմանների կտրուկ վատացման դեպքում, բերում է վախի ու սարսափի, որոնց պայմաններում էլ ռացիոնալ որոշում կայացնելը անհնարին բան է։

Բացի դրանից, նման պայմաններում պատեպատ կպչելն ու հապշտապ ու անկապ որոշումներ կայացնելը լի են մասշտաբային վտանգներով բոլորի համար, որի դեմն առնելու միակ միջոցը էլիտաների փոխվելն է Եվրոպայում։

Նման բան մի անգամ արդեն կատարվել էր երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Եվրոպան բաժանվեց ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև, և նրա երկու մասերում էլ տեղի ունեցավ էլիտաների փոփոխություն։

Մոտավորապես նման մի բան էլ տեղի կունենա ներկա գլոբալ թոհուբոհից հետո, բայց կա նաև որոշակի հավանականություն, որ ԵՄ-ը փլուզվելով, նրա առանձին մասերը կամաց-կամաց սկսեն միավորվել Ռուսաստանի շուրջը, քանի որ մարդկանց ղեկավարում է ապրելու ձգտումը միայն։

Ըստ էության, աշխարհը առաջին անգամ է գտնվում իսկական գլոբալ բախման պայմաններում, որտեղ սկզբունքային տեսակի հակամարտության մեջ են խորապես իրարից տարբերվող մենթալիտետներ և որոնք նաև ունեն նույն կարգի ուժ։

Առաջին և երկրորդ աշխարհամարտերը, ըստ էության, գլոբալ չէին, քանի որ երկու բախումն էլ եվրոպակենտրոն էին, ի տարբերություն ներկայի աշխարհակենտրոն գլոբալ բախման։

Բայց, մյուս կողմից էլ, բախումների ավելի գլոբալացման համար դեռ շատ ռեզերվներ կան, քանի որ աշխարհի նոր բարձրացող մի հսկայական մասը դեռ քնած է, և ավելի մասշտաբային բախումը կլինի երկուսից ավել մենթալիտետների առճակատման դեպքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 220

Մեկնաբանություններ